copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:27 08-08-2022

Ախր հեշտ էր Սերժի ղեկավարած Հայաստանում Ալիևի վրա դուխով կայֆավատ լինել․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2014 թվականի օգոստոսի 7-ն էր։ Դրանից մի քանի օր առաջ հայկական ուժերն այնպիսի հիմնավոր քոթակ էին տվել Ալիևի զորքին, որ Իլհամը մանթոյից ինչ-որ ջղայնացած գրառումներ էր անում Թվիթերում։

Այդ օրը Երևանում նստած մի երիտասարդ շատ իմաստուն խոսքեր գրեց այն մասին, որ միջազգային հարաբերություններում խաղաղասիրություն կոչվածը մանկամտություն է։ Որ պացիֆիստները միշտ դատապարտված են պարտության, քանի որ այն հակասում է միջազգային հարաբերությունների լոգիկային։ Որ պացիֆիզմը սեքսի է թվում, բայց աղետալի է դրան հավատացողների համար։

Սույն երիտասարդը նաև կայֆավատ էր լինում լուզեռ Ալիևի վրա։

Ախր հեշտ էր Սերժի ղեկավարած Հայաստանում Ալիևի վրա դուխով կայֆավատ լինել։ Նամանավանդ 2014-ի օգոստոսի 7-ին։

Հիշեցնեմ, որ օգոստոսի 1-ի իրենց զինվորական կորուստների ցանկը հրապարակելուց հետո այնպիսի խուճապ էր սկսվել Ադրբեջանում, որ բաքվեցի որոշ ֆեյսբուքչիներին Բաքվում նստած սկսել էր թվալ, թե ռմբակոծության ձայներ են լսում։
Ստորև՝ 3 սքրինշոթ սույն երիտասարդի այդ օրվա գրառումներից…»։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի