Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:00 16-08-2024

Դավիթ Տոնոյանը զենք առնելու փոխարեն կայֆավատ է եղել, կալանքից ազատելը սխալ էր․ հարցում 

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շուրջ 3 տարի կալանքի տակ մնալուց հետո երեկ 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։

Դավիթ Տոնոյանը կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։

Oragir.News-ը շրջել է մայրքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ 3 տարի անց ազատ արձակվեց Դավիթ Տոնոյանը։

«Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ ամեն ինչ սպասելի է»- ասաց մի տղամարդ, ով հարցին՝ ինչո՞ւ էին Տոնոյանին կալանքի տակ պահում, որ պարտված պատերաղմի մասին չխոսի՞, ասաց․ «Ի՞նչ պետք է խոսի, իրենք մի թիմ են, իրենց տերերն են ասում ինչ խոսեն»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Դավիթ Տոնոյանը պետք է ազատ չարձակվեր․ «Շատ ցավալի է, պետք է գնդակահարվեր, ոչ թե ազատ արձակվեր։ Զենք առնելու փոխարեն իր համար կայվաֆատ էր լինում, հաճելի ժամանաց անց կացնում։ Երևի գործարքի է գնացել, դա էլ վերևներից հարցրեք»։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։ Ինքը՝ նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել