copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:12 03-08-2022

Ես շարունակում եմ պնդել, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Ադրբեջանի այս ագրեսիվ հարձակումներն Արցախի նկատմամբ և Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը կոպիտ խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ժամկետի (3 տարի), նոր ճանապարհի կառուցման, այդ ճանապարհի պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու տեսանկյուններից:

Այս լկտիությունների համար պարարտ հող են ստեղծում ադրբեջանական հանցանքների փաստերը հետևողականորեն թաքցնող, նրանց անօրինական ներկայությունը սեփական քաղաքական շահերի համար արդարացնող բարձրաստիճան պաշտոնյաները, ցավոք, Հայաստանի Հանրապետությունից:

Պատերազմի ժամանակ, դրանից հետո Ադրբեջանի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ, նրանց պետական վերաբերմունքն ապացուցում են, որ այդ քաղաքականությունը չի փոխվելու։

Ի՞նչ խաղաղության (անգամ մտադրության) կամ ի՞նչ իրավունքների մասին է խոսքն այնպիսի պետության պարագայում, որ վարում է հայատյացության քաղաքականություն: Դա բացահայտ ուղղված է ոչ միայն արցախահայության` Արցախի բնիկ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դեմ:

Ադրբեջանական հանցանքները, այդ թվում` կապված այսօր հայ զինծառայողի սպանության և մի շարք զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու հետ, այդ ամենի ուղիղ ապացույցն են:
Ես շարունակում եմ պնդել, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։

Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղություն չի լինում միայն մեր Հայրենիքի ու մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության այն էլ շարունակական ոտնահարմամբ»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է