Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:21 02-08-2022

ՀՀ ԱԳՆ-ն իր վշտակցությունն է հայտնում Իրանին՝ ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Մեր աջակցությունն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին և կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում: