copy image url
Ավելին 4 տարի առաջ - 12:47 29-07-2022

Վլադիկավկազի քննչական մեկուսարանի 200 բանտարկյալ հացադուլ է հայտարարել

Վլադիկավկազ քաղաքի ՍԻԶՕ-1-ի 200 բանտարկյալ հացադուլ է հայտարարել՝ ի նշան մեկուսարանի վատ պայմանների դեմ բողոքի։ 176 մարդ կոլեկտիվ բողոք է գրել ՌԴ Գլխավոր դատախազություն և երկրամասի դատախազություն, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին։

Ինչպես հաղորդում է ВЧК-ОГПУ հեռագրային ալիքը, հուլիսի 22-ին բանտարկյալները հրաժարվել են սննդից: Ընդ որում, Հյուսիսային Օսիայի դաշնային քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները հուլիսի 28-ին հայտարարել են, որ գաղութում անկարգությունների մասին տեղեկությունը կեղծ է։ Գերատեսչության հայտարարությունը հրապարակել է «15-րդ Երկրամաս» կայքը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը