Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:44 29-07-2022

Ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը

Ներկայացնում ենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի 2021 թ-ի հայտարարագիրը։

Չիչոյանը հայտարարատու անձ է 2013 թ-ից։ Նա վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 30-ին։ Չիչոյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն և հողամաս Երևանի Դավթաշեն համայնքում, որը նա ձեռք է բերել 2015 թ-ին։ Միաժամանակ, հայտարարագրել է 2007 թ-ից համատեղ սեփականություն հանդիսացող երկու հողամաս Գեղարքունիքի Շորժա համայնքում։
Չիչոյանի հայտարարագրում նաև ներկայացված է դատավորի մորը՝ Օֆիկ Չիչոյանին պատկանող գույքը։ Անհատական բնակելի տուն, հողամաս, ավտոտնակ, ինչպես նաև հողին ամրակայված 2 այլ անշարժ գույք։ Չիչոյանն հայտարարագրել է նաև TOYOTA մակնիշի ավտոմեքենան։ Նա նաև հայտարարագրել է ավելի քանն 32 հազար դոլար «Արարատ բանկին» պահ տված, ինչպես նաև որդուն՝ Գոռ Չիչոյանն տված 42 հազար դոլար փոխատությունները։ Միաժամանակ, որպես բանկային ավանդ Չիչոյանը նաև հայտարարագրել է 10 մլն դրամ։

Տարեսկզբին դատավորի բանկային 2 հաշիվները կազմել են 803 հազար դրամ և 422 հազար դրամ, իսկ տարեվեջին այդ հաշիվները համապատասխանաբար եղել են 500 հազար և 305 հազար դրամ։ Հայտարարագրած կախիկ գումարը կազմել է 3,3 մլն դրամ, որը տարեվերջին կազմել է 550 հազար դրամ։ Տարվա ընթացքում Չիչոյանի ստացած եկամուտը կազմել է 20 մլն 823 հազար դրամ, որից 16 մլն 82 հազար դրամը նա ստացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, 4 մլն 496 հազար դրամը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած եկամուտն է, իսկ 244 հազար դրամը՝ փոխառությունների դիմաց ստացված տոկոսը։ Նա նաև հայտարարագրել է վերցրած 38 մլն 771 հազար դրամի վարկային միջոցները, որի մարմանը տարվա ընթացքում ուղղվել է 5մլն 097 հազար դրամը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան