copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:07 28-06-2022

Ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը

Ներկայացնում ենք ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի` 2021թ.-ի հայտարարագիրը, որը նա ներկայացրել է 2022թ․ մայիսին։

Վարդազարյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի կենտրոն համայնքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում և մեկ ավտոտնակ։ Բնակարանը Վարդազարյանը նվիրատվություն է ստացել 2012թ․-ին, իսկ ավտոտնակը գնել է 2020 թ․-ին։ Միաժամանակ հայտարարագրել է ևս մեկ անհատական բնակելի տուն Արագածոտնի մարզում, որը նույնպես նվիրատվություն է ստացել 2012թ․-ին։

2015 թ․-ին Վարդազարյանը ձեռք է բերել նույն թվականի արտադրության AUDI մակնիշի ավտոմեքենա, իսկ 2019թ․-ին՝ նույն թվականի արտադրության MG մակնիշի այլ տրանսպորտային միջոց։

2021թ․-ին նրա բնակային ավանդները կազմել են 115 հազար դոլար։ Որպես թանկարժեք իր Վարդազարյանը հայտարարագրել է 1986թ․-ին 10 հազար ԽՍՀՄ ռուբլիով ձեռք բերված ռումինական կահույքը, ինչպես նաև 1987թ․-ին ձեռք բերված 2 թանկարժեք արվեստի գործ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 1000 ԽՍՀՄ ռուբլի է։

Տարեսկզբին Վարդազարյանի բանկային հաշիվներից մեկին եղել է 8 մլն 84 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 1 մլն 425 հազար դրամ, մյուսին եղել է 5 439 դոլար․ որը տարեվերջին կազմել է 686 դոլար, երրորդ հաշվին եղել է 643 եվրո, որին տարեվերջին կազմել է 544 եվրո։ Միաժամանակ, նա տարեսկզբին հայտարարագրել է 4 մլն դրամ կանխիկ միջոցներ, որը տարեվերջին կազմել է 3,5 մլն դրամ, ինչպես նաև 25 հազար դոլար, որը տարեվերջին հասել է 135 հազար դոլարի։ Միաժամանակ, տարեվերջին նա հայտարարագրել է 1000 եվրո կանխիկ դրամական միջոցներ։

Եկամուտներ բաժնում Վարդազարյանը հայտարարագրել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից աշխատանքի վարձատրության համար ստացած 10 մլն 120 հազար դրամ աշխատավարձը։ Նա նաև հայտարարագրել է հանգստի համար կատարած 550 հազար դրամ ծախսերը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը