copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:05 27-07-2022

Գերմանացիների 71%-ը երկարատև տնտեսական ճգնաժամի է տրամադրված․ Spiegel

Der Spiegel թերթը, վկայակոչելով Civey հասարակական կարծիքի հետազոտման ինստիտուտի հետազոտությունը, նշում է, որ Գերմանիայի բնակիչները երկարատև տնտեսական ճգնաժամի են տրամադրված։

Հարցվածների 71%-ն ակնկալում է, որ առաջիկա 5 տարիներին երկրի տնտեսական մակարդակը կնվազի։ Միայն 11%-ն է կարծում, որ իրավիճակը աստիճանաբար կբարելավվի։

Հարցվածների ավելի քան մեկ երրորդը՝ 36%-ը, ասել է, որ իրենց անձնական ֆինանսական վիճակը, այդ թվում՝ գնողունակությունը, վատթարացել է էներգիայի և պարենային ապրանքների գների աճի պատճառով։

Ընդհանուր առմամբ, հարցման մասնակիցների 58%-ը գնահատել է իրենց երկրի տնտեսական վիճակը որպես վատթարագույնը այն պահից, երբ սկսել են իրականացնել կարծիքների այս մոնիտորինգը՝ 2017 թվականի մայիսից։

Պարբերականը նշում է, որ դեռևս անցյալ տարվա աշնանը քաղաքացիները Գերմանիայում իրավիճակը գնահատել էին հիմնականում բարենպաստ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ