copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:24 07-02-2026

Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild

Գերմանիայում հարցվածների շուրջ 70 տոկոսը դժգոհ է երկրի կառավարության և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գործունեությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման տվյալները ներկայացրել է Bild-ը։

Մերցի գործունեությունից դժգոհ է հարցվածների 67 տոկոսը, դա 5 կետով ավելի է նախորդ շաբաթ արձանագրված տվյալից։ Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարի գործունեությունից գոհ է հարցվածների 23 տոկոսը, ինչը 5 կետով ավելի քիչ է նախորդ հարցման տվյալից։

Եվս 10 տոկոսը չի ցանկացել հարցի վերաբերյալ կարծիք հայտնել։Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, հարցվածների 68 տոկոսը դժգոհ է նախարարական կաբինետի աշխատանքից, 22 տոկոսը կարծում է, որ կառավարությունը լավ է աշխատում։

Հարցումն անցկացվել է փետրվարի 5-6-ը, մասնակցել է 1002 քաղաքացի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ