copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:40 26-07-2022

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում են Ադրբեջանի հետ համաձայնեցված


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Էրդողանը խոսել է թուրքական «TRT»-ին տված հարցազրույցում։
«Երկու երկրների կրոնական տոների շրջանակներում հեռախոսազրույց ենք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ փոխանցել ենք մեր փոխադարձ շնորհավորանքները։ Իհարկե, մենք խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն էր։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հարցի լուծումից հետո միայն կբացենք մեր սահմանը։
Ուրախ էի նաև լսել, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության առումով մեզ հետ կիսում է նման մտքեր։
Հիմա մենք ակնկալում ենք, որ նրանք (Հայաստանը-խմբ.) խոսքից զատ կոնկրետ քայլեր կձեռնարկեն։ Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք նաև լիարժեք նորմալացման և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակ ունենք»,-ասել է Էրդողանը՝ կրկին շեշտադրելով, որ Թուրքիան Հայաստանի հետ գործընթացը մշակում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում