copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:27 23-07-2022

Թուրքիայի ԱԳՆ-ն Շվեդիայի գործերով հավատարմատարին կանչել է քրդերի հարցով․ Reuters

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Ստոկհոլմում քրդերի ցույցերի ժամանակ «ահաբեկչական քարոզչության» պատճառով, գրում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով, Թուրքիան հավատարմատարին տեղեկացրել է նման ելույթներին իր «վճռական արձագանքի» մասին և ևս մեկ անգամ Շվեդիային մեղադրել է այն խմբավորումներին աջակցելու մեջ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։

Ավելի վաղ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտարարել է, որ Ստոկհոլմը կհետևի Անկարայի հետ կնքված հուշագրին, սակայն դրանում չի խոսվել երկրից քրդերի արտահանձնման մասին։ Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրության ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

2022 թվականի հուլիսի 1-ից Շվեդիան համաձայնել է խստացնել ահաբեկչական հանցագործությունների մասին օրենքը՝ որպես Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնության մաս։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Շվեդիայից երաշխիքներ է ստացել Քրդստանի աշխատավորական կուսակցության 73 անդամներին արտահանձնելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել