copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:34 21-07-2022

Կիևն ավելի մեծ աջակցություն էր ակնկալում Թբիլիսիից. Անդրեյ Կասյանով

Մենք Վրաստանից ավելի շատ օգնություն էինք ակնկալում: Այս մասին հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը ելույթ ունենալիս։

Կասյանովը հիշեցրել է, որ Ուկրաինան «եղբայրաբար կանգնած էր Վրաստանի կողքին» 90-ականների սկզբին՝ Աբխազիայի պատերազմի ժամանակ, որտեղ «ուկրաինացի կամավորները կռվում էին անմեղ վրացիների փրկության համար»։

Դիվանագետը հիշատակել է նաև 2008 թվականի օգոստոսյան պատերազմը, ինչպես նաև Ուկրաինայի կողմից տրամադրված ռազմական օգնությունը և ասել, որ այժմ, երբ Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, Կիևն ավելի մեծ աջակցություն էր ակնկալում Վրաստանից:

«Այսօր, երբ Ռուսաստանը պատերազմ է սկսել ուկրաինական խաղաղ հողի վրա, մենք ակնկալում էինք, որ Վրաստանը կհետևեր Ուկրաինայի օրինակին և մեզ ավելի արդյունավետ օգնություն կցուցաբերեր։ Ցավոք, դա տեղի չունեցավ, և, ցավոք, չհամընկան մեր պատկերացումներն այն մասին, թե ինչ է ռազմավարական գործընկերությունը։ Մեր եղբայրական հարաբերությունների փորձը մեզ բացարձակ վստահություն է տալիս, որ Ուկրաինան և Վրաստանը բարեկամ երկրների հետ միասին կշարունակեն առաջ շարժվել՝ հանուն մեր ժողովուրդների պայծառ ապագայի»,- նշել է Կասյանովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ