copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:40 07-02-2023

Մոսկվան հայտնում է նոր բնակավայրերի գրավման մասին, Կիևն ակնարկում է, որ ուկրաինացիների սպասելիքները կարող են չարդարանալ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Դոնեցկի Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում ռազմական գործողությունները հաջողությամբ զարգացնում են։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Շոյգուն ասել է այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։

«Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ զարգանում են Ուգլեդարի և Արտեմովսկի շրջաններում», - ասել է նա։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ռուսական զորքերը Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում իրականացրած հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդար, Կլեշչեևկա, Պոդգորնոե, Կրասնոպոլյե, Բլագոդատնոե, Լոբկովե, ինչպես նաև Նիկոլաևկա բնակավայրերը։

Շոյգուն նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին նոր միացած շրջաններում շարունակում են քաղաքացիներին վախեցնելու գործողություններ կատարել։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում բնակելի թաղամասերին և հիվանդանոցներին։

«Գիտակցելով, որ Ռուսաստանին հնարավոր չի լինի հաղթել ռազմական ճանապարհով, Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է հանցավոր գործողությունների դիմել՝ Ռուսաստանի նոր բաղկացուցիչ սուբյեկտներում քաղաքացիներին ահաբեկելու համար: Ուկրաինայի Զինված ուժերը հարվածներ են հասցնում բնակելի թաղամասերին, հիվանդանոցներին, այն վայրերին, որտեղ քաղաքացիական բնակչությունը հավաքվում է և ահաբեկչական գործողություններ է իրականացնում պետական ​​և սոցիալական օբյեկտների նկատմամբ»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ պատերազմը կարող է ավարտվել ոչ այնպես, ինչպես սպասում են ուկրաինացիները։ Նրա խոսքով՝ Կիևը հնարավոր է չկարողանա վերադարձնել իր տարածքները, իսկ արևմուտքը պատրաստ է դիմել նման սցենարի։

«Այս պատերազմից ելքը կարող է ընդհանրապես չլինել այնպիսին, ինչպես մեզ թվում էր երեք ամիս առաջ, Խերսոնի գործողության ժամանակ արձանագրված հաջողությունից հետո։ Եվ ոչ նրա համար, որ նենգ ամերիկացիները զենք չեն տալիս կամ ձգձգում են, այլ որովհետեւ հաջողության համար հարկավոր են կատարյալ պատրաստված 400 հազար վարժեցված զինվորներ՝ ՆԱՏՕ-ական զենքով, որպեսզի այդ ամենը մաղեն ու ազատագրեն տարածքներ։ Մենք դա ունե՞նք։ Առաջիկա տարում կլինի՞։ Չի լինի։ Ուսումնական հզորությունները չեն բավականացնի»,- ասել է Արեստովիչը։

Նախկին պաշտոնյան նաև նշել է, որ Ուկրաինայի հասարակությունը պատրաստ չէ նման ելքի։ Նա նման զարգացումն անվանել է ռուսական ակնկալիք։ Վերջինիս խոսքով՝ Ուկրաինայի պարագայում հնարավոր է կիրառվի Հյուսիսային և Հարավային Կորեաների սցենարը։

«Բայց ամենատհաճն այն է, որ արևմուտքում էլ են այսպես մտածում, իսկ մենք տոտալ նրանցից ենք կախված։ Ի՞նչ պետք է անի Արեւմուտքը։ Երկու Կորեաների սցենարը։ Ստեղծել Հարավային Կորեա՝ երաշխիքներով»,- ասել է նա։

Արեստովիչը հավելել է նաև, որ այդ տարբերակի դեպքում Ուկրաինան կարող է քիչ բոնուսներ չստանալ։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել