copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:20 18-07-2022

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը, որը կիրականացվի նաև Գեղարքունիքի մարզում։

Ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։

շԱյդ նպատակով հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի 8 բժշկական կենտրոնների և առավել մեծաթիվ բնակչություն սպասարկող առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Խուրշուդյանը ներկայացրեց «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագրի հիմնական ուղղությունները։

«Ապացուցված է, որ բնակչության 75-90 տոկոսը հոգեկան առողջության ուղղությամբ չունեն բժշկական մասնագիտական աջակցություն և չգիտեն ում դիմել՝ որպեսզի այդ խնդիրը հնարավորինս կարգավորվի։ Ելնելով նշված հանգամանքից մենք նախաձեռնեցինք կյանքի կոչել այս ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի վերապատրաստել առաջնային օղակների 1-ական մասնագետների, որպեսզի նրանք կարողանան հասկանալ բնակչության հոգեկան խնդիրները, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել խորհրդատվություն, համապատասխան աջակցություն՝ հիվանդին ուղորդելով նաև նեղ մասնագետների մոտ»,- նշեց ԱՀԿ ներկայացուցիչը։

«Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի և կավարտվի 2023 թվականի մարտ ամսին։ Այդ ընթացքում մարզի բուժհիմնարկներից ընտրված բուժաշխատողները կանցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ հոգեկան առողջության առաջնահերթ խնդիրներ ունեցող անձանց վաղ հայտնաբերման, վարման և ուղղորդման մոտեցումների վերաբերյալ նոր հայեցակարգի մասին, քննարկվեց հոգեկան առողջության ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները և ծրագրի միջոցով հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց որակյալ համայնքային ծառայություններ տրամադրելու հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր