copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:10 18-07-2022

ՀԲ-ի վարկային ծրագրի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ hամաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին:

ՀԲ վարկային միջոցներն ուղղվելու են Կառավարության ծրագրով նախատեսված մի շարք աշխատանքների իրականացմանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ` ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Բացի դրանից` նախատեսված է մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից և չափորոշչին համապատասխանող բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ, որոնք նպաստելու են ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանն ու դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմանը:

Վերը նշված վարկային միջոցները կուղղվեն թվարկված աշխատանքների մի մասի կատարմանը: Բացի դրանից` ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվելու են նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել