Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:15 17-07-2022

Արմենի մահը պետք է ծառայի մնացածի կյանքը փրկելու հնարավորությանը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրա մասհը քաղաքական սպանություն էր.

«Ոչ միայն քաղաքական, շինծու գործ էր, կալանավորում էր, այլև քաղաքական դատավարություն էր, քաղաքական սպանություն։ ԵԽ տարածքը, որը իբր թե մարդու իրավունքների նկատմամբ ուներ պաշտամունքային վերբերմունք, իրականում ցույց է տալիս իր երկկողմանի վերաբերմունքը ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Ես ավաղ, որևէ ակնկալիք չունեմ, որ Արմենի մահը կարող է դառնալ այն վերջին ապտակը այդ կառույցներին, որոնք ստիպված կլինեն ուշքի գալ։ Նման սպանությունները ոչ մեկ չի մարսի, կամ Աստծո կողմից են պատժվում, կամ օրենքի կողմից։ Արմենի նման ինտելեկտուալ կորցնելը մեծ ցավ է»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ