Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:37 26-04-2022

Մեզ պետք է մի իշխանություն, որը մե՛զ պիտի ծառայի, ոչ թե թշնամուն․ Արսեն Գրիգորյան

«Սիրելի՛ ժողովուրդ, սա քաղաքականություն է, սա քաղաքական խնդիր է, երբ մենք կորցնում ենք մեր տունը։ Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը. մենք կորցնում ենք մեր տանիքը, իսկ այն ժամանակ, երբ մենք կորցնում ենք մեր տունը, մտածում ենք՝ ոնց անենք, որ մեր լվացքի մեքենան սարքենք. չի լինի այդպես։ Մենք կորցնում ենք մեր տունը, և մենք այսօր չենք զգում դա, մենք ամենածանր ժամանակներում ենք ապրում հիմա, պահը օրհասական է, բայց շատերը, լինելով մտահոգված, չեն արտահայտվում, չեն փորձում իրենց մասնակցությունը ունենալ երկիրը շտկելու հարցում, հեռացնելու այս ապազգային շարժումը։ Մեզ պետք է մի իշխանություն, որը մեզ է սիրում, ոչ թե օտարին, որը մեզ պիտի ծառայի, ոչ թե օտարին՝ այն էլ թշնամուն։ Եկեք գիտակցենք սա։ Ընտանիքի ղեկավարը ընտանիքի հայրն է, որը չի սիրում իր զավակներին։ Ո՞ր մի հայրը չի սիրում իր զավակներին։ Այսօր մեր գլխին կանգնած է մի ղեկավար, որը չի սիրում հայի տեսակը, չի սիրում Հայաստանը, առավել ևս Արցախը և ամեն ձևով փորձում է ազատվել»,- այս մասին այսօր ասաց «5165» շարժման անդամ Արսեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ