copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:02 17-10-2021

Մեգան Ֆոքսն ամուսնու հետ համաձայնության է եկել ամուսնալուծության շուրջ

Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսը կարողացել է ամուսնալուծության շուրջ համաձայնության գալ Բրայան Օսթին Գրինի հետ: Այս մասին հայտնում է TMZ տաբլոիդը:

Ֆոքսը դերասան Գրինից ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել անցած նոյեմբերին: Զույգը չուներ ամուսնական պայմանագիր, հետևաբար նախկին ամուսինները պարտավոր են կիսել այն ամենը, ինչ ձեռք են բերել 10 տարվա ամուսնության ընթացքում:

Ընդ որում, Ֆոքսը և Գրինը երեք ընդհանուր երեխա ունեն: Երկու ծնողներն էլ կարող են խնամակալություն իրականացնել ամուսնալուծությունից հետո:

Այս պահին անհայտ է, թե արդյոք երեխաների աջակցության գումար կվճարվի: Փաստաթղթերի համաձայն՝ նախկին սիրահարները կարողացել են հարցը լուծել առանց դատական ​​գործընթացների:

Մեգանը կվերադարձնի նաև իր ազգանունը, որը փաստաթղթերում փոխվել էր հարսանիքից հետո:

Մեգան Ֆոքսը ամուսնացել է Բրայան Օսթին Գրինի հետ 2010 թվականի ամռանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել