copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:32 15-07-2022

Գերության մեջ գտնվող բրիտանացին մահացել է «քրոնիկ հիվանդությունից». ԴԺՀ իշխանություններ

Այսպես կոչված, ԴԺՀ-ում գերության մեջ գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացի Փոլ Ուրին հուլիսի 10-ին մահացել է «քրոնիկ հիվանդությունից»։ Այս մասին հաղորդել է ԴԺՀ-ի օմբուդսմեն Դարյա Մորոզովան:

«Նշեմ, որ միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչները (այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունը, դեսպանատունը ՌԴ-ում, բրիտանական խորհրդարանի անդամները) ծանուցվել են Փոլ Ուրիի գերության փաստի մասին։ Նրա խնդրանքով նաև համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է արտասահմանյան լրատվամիջոցներին, սակայն Մեծ Բրիտանիայից ոչ մի արձագանք չի հետևել»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Մորոզովան նաև հավելել է, որ ռազմագերին մահացել է «հիվանդության և սթրեսի պատճառով»։ Վերջինիս խոսքով, նրան ցուցաբերվել է «համապատասխան բժշկական օգնություն»։

Նա եղել է «պրոֆեսիոնալ զինվորական», կռվել Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայում, «ղեկավարել է ռազմական գործողությունները և զբաղվել է ուկրաինական զորքերի համար հավաքագրմամբ ու վարձկանների ուսուցմամբ», ասել է ԴԺՀ-ի ներկայացուցիչը։ Ուրին գերեվարվել էր ապրիլին՝ ԴԺՀ ուժերի կողմից վերահսկվող անցակետը ճեղքելու փորձի ժամանակ, հաղորդել է նա։

Մահացածը մահապատժի դատապարտված բրիտանացի գերիների թվում չի եղել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում