Արտաքին 4 տարի առաջ - 16:56 14-07-2022

Վիննիցայի կենտրոնը հրթիռակոծվել է. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի կենտրոնական Վիննիցա քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Ազգային ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 90 մարդ դիմել է բուժօգնության։

Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ երեք ռուսական հրթիռ է ընկել գրասենյակի շենքի վրա։ Բացի դրանից, հրթիռային հարվածներից վնասվել են Սպայի տունը և հարակից բնակելի շենքերը։ Նշվում է, որ հարվածը խոցել է նաև հիվանդանոցին: «Ստրանա.ua»-ն գրում է, որ հարվածը հասցվել է այն հատվածում, որտեղ տեղակայված են Սպայի տունը, «Յուբիլեյնի» կենցաղի տունը և Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հուշարձանը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնում են, որ հարվածը հասցվել է Սև ծովում գտնվող սուզանավից՝ «Կալիբր» թևավոր հրթիռներով։ Վիննիցայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը հայտնել է, որ ևս չորս հրթիռ խոցել է Վիննիցայի ՀՕՊ-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիննիցայում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։ «Ռուսաստանն ամեն օր ոչնչացնում է խաղաղ բնակչությանը, սպանում ուկրաինացի երեխաներին, հրթիռներ ուղղում քաղաքացիական օբյեկտների վրա։ Այնտեղ, որտեղ ռազմական ոչինչ չկա: Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ ահաբեկչություն»,- հայտարարել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան