copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:18 27-09-2021

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ Մոնտանա նահանգում վթարի է ենթարկվել Empire Builder ուղևորատար գնացքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ավելի քան 50-ը տուժել են: Այս մասին կիրակի՝ սեպտեմբերի 26-ին, հայտնել է ABC հեռուստաալիքը:

Գնացքը, որը Չիկագոյից ուղևորվում էր Սիեթլ, դուրս է եկել ռելսերից Ջոպլին քաղաքի մոտակայքում: Ընդհանուր առմամբ 10 վագոններից ութը դուրս են եկել ռելսերից, որոնցից հինգը կողաշրջվել է:

Amtrak փոխադրող ընկերության տվյալներով՝ գնացքում եղել են 141 ուղևոր և անձնակազմի 17 անդամ: Վթարի պատճառով չեղարկվել է մի քանի փոխադրում:

Միջադեպի հետաքննությամբ զբաղված են ԱՄՆ տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային խորհուրդը (NTSB) և Amtrak-ի մասնագետների թիմը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր