Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 09:39 14-07-2022

Ես կլքեմ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը․ Բիլ Գեյթս

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործական հիմնադրամին, որը հիմնել է իր՝ այժմ արդեն նախկին կնոջ՝ Մելինդայի հետ։

«Ես նախատեսում եմ իմ գրեթե ողջ կարողությունը տրամադրել հիմնադրամին: Ես կիջնեմ ներքև և ի վերջո կլքեմ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը»,- ​​գրել է Գեյթսը Twitter-ում:

Անցած մի քանի տարիների ընթացքում, գրել է Microsoft-ի հիմնադիրը, աշխարհը մի քանի սարսափելի ցնցումներ է ապրել, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը և Ուկրաինայում պատերազմը, որոնք «շատ մարդկանց են հուսահատ վիճակի հասցրել և ստիպել մտածել, թե արդյոք աշխարհին վիճակված է ավելի վատը դառնալ»:

«Բայց ես շարունակում եմ լավատես մնալ», - խոստովանել է Գեյթսը, հավելելով, որ կարծում է, որ «հնարավոր է մեղմել վնասը և վերադառնալ այն առաջընթացին, որին ձգտում էր աշխարհը»:

Գեյթսը հիշեցրել է, որ 2000 թվականին նա և իր կինը հիմնադրամ են հիմնել, որը տարեկան 6 միլիարդ դոլար էր տրամադրում բարեգործական նպատակներին: Այնուամենայնիվ, «մեր ժամանակի մեծ ճգնաժամերը մեզանից ավելին են պահանջում», - գրել է Գեյթսը, հավելելով, որ այժմ հիմնադրամը տարեկան կտրամադրի 9 միլիարդ դոլար: Դրա համար Microsoft-ի հիմնադիրն ասել է, որ հիմնադրամին տվել է 20 միլիարդ դոլար։
Չնայած հիմնադրամը կրում է Բիլ և Մելինդա Գեյթսերի անունները, ընդգծել է Microsoft-ի հիմնադիրը, նրա միջոցների կեսը տրամադրել է ներդրող Ուորեն Բաֆեթը։ «Ես երբեք չեմ կարողանա պատշաճ կերպով արտահայտել, թե որքան եմ գնահատում նրա բարեկամությունն ու առաջնորդությունը», - գրել է Գեյթսը:

Աշխարհի ամենահարուստ գործարարների վարկանիշում, որը Forbes-ը թարմացնում է իրական ժամանակում, Գեյթսի կարողությունը հուլիսի 13-ի երեկոյան գնահատվել է 122,1 միլիարդ դոլար, նա զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել