copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:59 28-01-2025

Չինական DeepSeek-ը մլրդ դոլարների վնաս է հասցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց 

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 108 միլիարդ դոլար են կորցրել չինական DeepSeek-R1 արհեստական բանականության չաթբոտի հաջողության ֆոնին, գրում է Bloomberg-ը։

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գները DeepSeek-ի հաջողության ֆոնին զգալի նվազել են: Չիպերի ամերիկյան արտադրող Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի կարողությունը նվազել է 20.1, Oracle Corp-ի համահիմնադիր Լարի Էլիսոնինը՝ 22.6, Dell-ի հիմնադիր Մայքլ Դելինը՝ 13, Binance-ի հիմնադիր Չանգպեն Չժաոյինը՝ 12.1 միլիարդ դոլարով։

Հիշեցնենք, որ չինական DeepSeek ընկերությունը թողարկել է անվճար չաթբոտ, որը խուճապ է առաջացրել Սիլիկոնային հովտում ներդրողների շրջանում, քանի որ մի շարք թեստերում գերազանցել է ամերիկյան Open AI ընկերության ChatGPT արհեստական բանականությանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել