copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:42 13-07-2022

Կառավարման ակադեմիայի` պատերազմի մասնակից վեց ուսանողի փոխհատուցում չի տրվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարման ակադեմիայի վեց ուսանող, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնվել են խնդրի առջեւ: Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ՝ ակադեմիային գումար է փոխանցվել որպես ուսման վճար այդ ուսանողների կրթությունը մագիստրատուրայում հեռավար կարգով իրականացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ գումարը հետագայում հետ է վերադարձվել պետբյուջե, քանի որ որոշման մեջ հեռավար բառը նշված չի եղել: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ ակադեմիան որեւէ քայլի չի դիմել՝ վրիպակն ուղղելու եւ կրկին ուսման գումարը ստանալու համար, ինչի հետեւանքով վեց ուսանողներ հայտնվել են փաստի առջեւ եւ չեն կարողացել դիպլոմ ստանալ, քանի որ նրանց վարձավճարը՝ մոտ 350 հազար դրամ, վճարված չէ:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարման ակադեմիա: Այնտեղից Հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Ելենա Գրիգորյանը ուղարկեց այն որոշումը, որով առաջնորդվում է բուհը՝ այլ մեկնաբանություն չտալով, թե ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ