copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:03 03-11-2023

Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 3-ին խոհրդարանում հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ:

Ներկայացնելով իր մասնագիտական ուղին, աշխատանքային անցած ճանապարհը՝ պատգամավորը խոսել է խորհրդարանի դերի, օրենսդիր մարմնի ներկայացուցչական եւ վերահսկողական գործառույթների, օրենսդրական նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաեւ քաղաքական թիմ ձեւավորելու առանձնահատկությունների մասին:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ ենթադրելով համագործակցություն եւ միասնական մոտեցումներ, համընդհանուր բարեկեցության հասնելու նպատակով ռեսուրսների եւ ջանքերի մեկտեղման, համայնքների միավորման համատեքստում ընդհանուր ֆինանսական խնայողությունների վերաբերյալ:

Ուսանողները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրների եւ կարիքների գնահատման մասին:

Ըստ պատգամավորի՝ այս պահի դրությամբ կա երկու կարեւոր՝ ապաստանածների համար երկարաժամկետ բնակության վայրի ապահովման եւ աշխատատեղերի ստեղծման խնդիր, որոնք հնարավորություն կտան բարեկեցիկ կյանքով ապրելու: «Ամեն գնով պետք է այստեղ՝ Հայաստանում պահենք մեր սիրելի եղբայրներին եւ քույրերին, նրանց կյանքի համար ապահովենք բարենպաստ պայմաններ եւ անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաեւ չմոռանանք մշակութային արժեքների պահպանման եւ վերաարժեւորման մասին»,- ասել է պատգամավորը:

Սերգեյ Բագրատյանը կարեւորել է բնակության ծախսերի փոխհատուցման, սոցիալական աջակցության միջոցառումների, կրթությունը շարունակելու առանցքային հարցերը եւ իր աջակցությունը հայտնել իրենց բնակավայրերից բռնի տեղահանվածների ընտանիքներին:

Ուսանողները կարեւորել են պատգամավորի հետ նմանօրինակ շփումները, պատրաստակամություն հայտնել հաստատել փոխհամագործակցության ուղիներ, հանդես եկել առաջարկությունների փաթեթով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել