copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:38 13-07-2022

Իշխանությունը բնականաբար չներեց Խաչատուրովին՝ որպես հաղթող հրամանատարի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«2 տարի առաջ այս օրերին Տավուշում մարտական գործողություններ էին։

Ճիշտ է՝ դրանք ճակատի ողջ երկայնքով չէին, լոկալ բնույթ էին կրում և հիմնականում կենտրոնացած էին մարտավարական բնույթի բարձունքի ուղղությամբ, սակայն իրադրությունը կարող էր ծավալվել ու վերաճել լայնամասշտաբի։

Այն, ինչ տեղի չի ունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում։

Թեմայի քաղաքական/քարոզչական մասին չեմ անդրադառնա, ամեն դեպքում իշխանությունը մնաց իր «պրիոմի» տակ։

Գործողությունների շահարկումն, իհարկե, որևէ ձևով չի արժեզրկում այն սխրանքները, որոնք մեր զինծառայողները՝ շարքայինից գեներալ ցուցաբերեցին այդ օրերին։

Զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորման հրամանատարը՝ Գրիգորի Խաչատուրովն, այդ օրերին իրեն դրսևորեց որպես կայացած հրամանատարի, ով «որսում» էր թշնամու մտահղացումները և սեփական խաղը թելադրում մարտի դաշտում։
Իշխանությունը բնականաբար չներեց Խաչատուրովի՝ որպես հաղթող հրամանատարի հեղինակության կտրուկ աճը և չերկարացրեց նրա ծառայության ժամկետը։

Բանակի «ռեֆորմները» սկսեցին այն օրերից, երբ իշխանության ստեղծած ծուղակի պայմաններում, տարբեր օղակի հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին