copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:03 31-10-2023

Տիգրան Աբրահամյանը կալանավայրում հանդիպել է Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մամիկոնը դեռ բռոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերպման նկատառումներով:

Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով սահմանափակում ունի, նրան հանդիպել հնարավոր չէ, երևի իշխանության համար հատուկ վտանգավորություն է ներկայացնում:

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ վատ է միակ կին քաղբանտարկյալի` Տաթև Վիրաբյանի առողջական վիճակը, ում տեսակցությունը իշխանությունը շարունակում է փակ պահել», - գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել