copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 27-03-2022

«Քաղաքը օղակի մեջ է, իսկ օղակը բնականաբար սեղմվում է»․ Մարիուպոլի քաղաքապետ

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն УНИАН-ին տված երկար հարցազրույցում պատմել է քաղաքում տիրող իրավիճակի մասին, որը պատերազմի հինգերորդ օրվանից գտնվում է պաշտպանական դիրքում։
• Չի կարելի ասել, որ ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլի որոշ տարածքներ, պնդում է քաղաքապետը․ «Քաղաքի ծայրամասեր կան, որոնք բնականաբար իրենց վերահսկողության տակ են վերցրել, քաղաքը օղակի մեջ է, և օղակը բնականաբար փոքրանում է։ 30-րդ օրը սակայն քաղաքը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ»:
• Մարիուպոլից տարհանվել է «540.000-անոց բնակչության 50%-ը»։ Բոյչենկոյի խոսքով՝ մոտ 20-30 հազար մարդ «բռնի կերպով տարվել» է Ռուսաստան։
• Մահացածների մասին. Բոյչենկոն ասել է, որ քաղաքացիական անձանց զոհերի թիվը «արդեն շատ ավելին է», քան երկու շաբաթ առաջ հաղորդված 2187-ը։ «Ես ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, վստահաբար կարող եմ ասել, որ այս ցուցանիշն արդեն շատ ավելի մեծ է, հազարավոր մարդիկ կան»: Բնակելի ֆոնդի 90%-ն այս կամ այն ​​կերպ վնասվել է, 40%-ը հնարավոր չէ վերականգնել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում