copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:52 12-07-2022

Նախատեսվում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա. Արա Ֆիդանյան

Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի նախագծի համաձայն՝ Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից և աջակցող ստորաբաժանումներից: Այդ մասին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունումից հետո, երբ կամբողջանա ոստիկանության կառուցվածքը, նախատեսվում է իրականացնել այդ ստորաբաժանումների խնդիրների և գործառույթների, իրականացվող աշխատանքների ծավալի, անձնակազմի և թվի հարաբերակցության աուդիտ, որի արդյունքում կորոշվեն դրանց ենթակառուցվածքային ստորաբաժանումները և դրանց անձնակազմի քանակը, կվերացվի գործառույթների կրկնությունը, և կբացառվի Ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների նախատեսումը՝ դրանց գործունեությունը համապատասխանեցնելով ժողովրդավարական պետություններին բնորոշ մասնագիտացված պրոֆեսիոնալ կառույցի չափորոշիչներին:

Արա Ֆիդանյանն ընդգծեց, որ ոստիկանական զորքերի վերակազմակերպումը ոստիկանության համար ևս առաջնահերթություն է համարվում:

«Մեկնարկած բարեփոխումներով նախատեսվում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, որի գործունեությունն այլևս չի կանոնակարգվի ռազմական և ԶՈՒ օրենսդրությամբ: Ըստ մեր պատկերացումների՝ նախատեսվում է որոշ մարզերում նույնպես ստեղծել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ»,- ասաց նա:

Արա Ֆիդանյանը ծառայության գրավչության ապահովման և համակարգը կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու առումով ընդգծեց ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների ընդլայնումը:
«Պետք է փաստել, որ նոր ձևավորվող պարեկային ծառայության Երևանի և Լոռու, Շիրակի մարզերի ստորաբաժանումների ծառայողներն արդեն իսկ ստանում են բարձրացված չափերով աշխատավարձեր: Ամբողջ հանրապետությունում նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել պարեկային ծառայողներին և ոստիկանության մյուս ծառայողների աշխատավարձերի աստիճանական համահարթեցման ուղղությամբ: Հարցի հետ կապված՝ Ոստիկանության կողմից իրականացվել են ֆինանսական վերլուծություններ»,- նշեց Ֆիդանյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ