copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:53 15-02-2023

ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա կստեղծվի հետազոտական համալսարան. քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի փետրվարի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարանի ստեղծմանը:

ԳԱԱ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարությունը, ամբիոնների վարիչներ:

«Մենք ունենք մտադրություն Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան, որը փորձենք զարգացնել և ներգրավել միջազգային ցանցերի մեջ»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ Զարգացման ծրագրերի և մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց հետազոտական համալսարանի ստեղծման նպատակները և քայլերը: Ըստ նրա՝ հետազոտական համալսարանի ստեղծման հիմնական նպատակն է բնագիտական, տեխնոլոգիական, հումանիտար և հասարակագիտական ուղղություններով արդիական գիտական հետազոտություններ կատարելու ունակ, ստեղծագործական-նորարարական մտածելակերպ ունեցող բարձրակարգ մասնագետներ պատրաստելը՝ հաշվի առնելով միջազգային պահանջարկը:

Քննարկման մասնակիցները բարձրացրեցին հետազոտական համալսարանի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում` ներքին կարողությունների գնահատման անհրաժշտության, ֆինանսավորման, ուսանողների մոտիվացման և ներգրավման, գիտահետազոտական ինստիտուտների հետ համալսարանի փոխգործակցության, հետազոտական համալսարանում ԲՈՒՀ-երի դասախոսների վերապատրաստման կարողությունների մասին:

Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կշարունակի հետազոտական համալսարանի մոդելի ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով հնչած կարծիքներն ու առաջարկները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից