Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:33 12-07-2022

ՌԴ-ն հենց սկզբից էլ ներգրավված է եղել․ Արմեն Գրիգորյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Անդրադառնալով սահմանի բացման հետևանքով առաջացող տնտեսական մարտահրավերներին՝ Գրիգորյանն ասաց. «Ես չգիտեմ՝ նման գնահատականները որտեղից են, բայց տնտեսական հարաբերությունների կարգավորումը, մենք կարծում ենք, Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա, եթե լինեն մարտահրավերներ, դրանք կքննարկվեն և պատշաճ լուծում կստանան։ Մենք գործընթացի մասին մեր բոլոր գործընկերներին տեղյակ ենք պահում, քանի որ ՌԴ-ն հենց սկզբից էլ ներգրավված է եղել, նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են և իրենց մասնակցությունն են բերում այս հարաբերությունների կարգավորմանը»։ Այս մասին Հանրայինի եթերում ասաց Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հարաբերություններին մասնակցություն ունենում են արդյոք այլ երկրներ։

Անդրադառնալով այն փաստին, որ մարդիկ չնչին գումարի դիմաց ինֆորմացիա են տրամադրում թշնամուն, Գրիգորյանն ասաց. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս ենք սարսափով այդ լուրերը կարդում, որովհետև իսկապես Հայաստանի պետականության դեմ ոչ միայն այլ պետություններն են գործել, այլ նաև այդ պետությունների օգնությամբ Հայաստանի ներսում այդպիսի անհատներ և ցանցեր են ձևավորվել, որոնք Հայաստանի սուվերենության համար լուրջ սպառնալիք են»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի