Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 21-04-2023

ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շարունակում է մեծ նշանակություն ունենալ։ Այս մասին Պատելն ասել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է այդ հարցում մեծապես ներգրավված մնալ։

«Այդ հարցում պրն. Բոնոն (Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն-խմբ) շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,-ասել է նա:

Վերջինս միևնույն ժամանակ Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս այցի հետ կապված այլ մեկնաբանություն չի տվել։

Հիշեցնենք, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր:


Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել