copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:57 15-03-2022

Էրդողանի կուսակցության խոսնակը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և  Ցեղասպանության մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված գործընթացին:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Չելիքը նախ անդրադարձել է ցեղասպանության թեմային և նշել, որ Հայաստանի հետ կարգավորումն այն թեմաներից է, որին մոտիկից հետևում են տարածաշրջանում և Եվրոպայում:

«Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքը:

Այնուհետև վերջինս հիշել է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց տապալման համար մեղադրել հայկական կողմին:

Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Չելիքն ասել է, որ կարգավորման գործընթացը հնարավոր է եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»:

«Այսպիսով Ադրբեջանի մեր եղբայրների հավանությամբ, մեր նախագահի ու պարոն Ալիևի առաջարկած հեռանկարներով ողջ տարածաշրջանում ժողովուրդների համատեղ ապագային միտված, բախումներից ու ագրեսիայից խուսափել պարտադրող հնարավորության պատուհան է բացվել»,- եզրափակել է Չելիքը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի