copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:21 09-07-2022

Պապիկյան Սուրենը ՊՆ համարանիշներով շարասյունով հայտնվել էր Կապանում, որ ընտրեն ՔՊ ինչ-որ տարածքային վարչություն ու ղեկավար․ Մանուկյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Սյունիք այցի մասին։

Նա մասնավորապես գրել է․

«Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը Կապանում է, գրեթե առաջնագծում: Նախօրեին թշնամին կրկին անգամ ծանր տեխնիկայից գնդակոծել է սահմանամերձ Ելփին գյուղի մատույցները: Կարծում եք այդ դեպքով մտահոգվա՞ծ է նա Վայոց Ձորով անցել կամ հասել Կապան, որ իջնի Ներքին Հանդ, ու, ի տարբերություն իր շեֆի կնոջ, առանց ֆոտոսեսիայի ու Սոսիների պուրակ այցելելու, դիտարկի գրուղի հարակից բարձրադիր հատվածներում իր նախարար եղած շրջանում առաջացած թշնամական տեղակայումները... Ոչ, Պապիկյան Սուրենը ՊՆ համարանիշներով շարասյունով հայտնվել էր Կապանում, որ ընտրեն ՔՊ ինչ-որ տարածքային վարչություն ու ղեկավար: Իսկ լրագրողները լուրջ դեմքով հարցնում են, թե անվտանգային համակարգի ամրապնդման համար ի՞նչ պետք է անել, որ սրանք չեն անում: Սրանք ոչինչ չեն անում..․»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում