copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:33 07-11-2024

Մինչև վերջ գնալու ենք, որ Սուրենը պատժվի․ Արագածավանում ՔՊ-ականի կողմից ծեծված բնակիչ

«Երեկ տեղի ունեցավ իմ ու Սուրեն Թորոսյանի գործով դատական նիստը, ամբողջը ասացի դատարանում, թե ինչ է եղել, ոնց է եղել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Արմեն Սահակյանը, որը նախորդ տարի ամռանը ծեծի էր ենթարկվել նույն համայնքի բնակիչ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից։

«Սուրոն էլ էր ներկայացել դատին, սուս նստած էր։ Մենք մինչև վերջ գնալու ենք, որ Սուրենը պատժվի, պարտադիր։ Պետք է հասնենք նաև նրան, որ ինքը Արագածավանում չապրի»,- ասաց Արագածավանի բնակիչը։

Ի՞նչ եք կարծում, հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների հետ կապերը, դատարանը Սուրեն Թորոսյանին պատասխանատվության կենթարկի՞․ հարցրինք Արմեն Սահակյանին։

«Ինձ թվում է՝ ամեն ինչ իր ուզած ձևով կլինի, ՔՊ-ականները պաշտպանում են իրեն, բայց դա չի խանգարում, որ ես պայքարեմ արդարության համար»,-ասաց Արմեն Սահակյանը։

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ տեղամասի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը գյուղում հայտնի է որպես Փչանի Սուրո, 2023 թվականի հունիսի 7-ին ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել էր Թալինի ԲԿ։

Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։

Նշենք, որ միջադեպից հետո Սուրեն Թորոսյանը ձերբակալվել էր, սակայն 1 օր անց ազատ էր արձակվել:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում