copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:02 09-07-2022

Բեն Ուոլեսը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարից

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, որի ղեկավարը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը, գրում է The Guardian-ը։

«Գործընկերների և ընտանիքի հետ մանրակրկիտ քննարկումից հետո ես որոշել եմ չմասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարին»,- ասել է Ուոլեսը։

Նա հաջողություն է մաղթել մնացած թեկնածուներին։ Ուոլեսը համարվում էր վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտներից մեկը։

Ձեզ գուցե հետաքրքրի