copy image url
Սպորտ Միտք 4 տարի առաջ - 17:57 09-07-2022

Հայկական ֆուտբոլի ռահվիրաների արածն ու հատկապես չարածը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարող անձինք տարիներ շարունակ (որոշակի ընդհատումներով) աշխատել են հայկական ֆուտբոլում և ըստ իրենց՝ քաջ գիտակցում են խնդիրները և իրենց թղթապանակներում և նույնիսկ գրպաններում ունեն լուծումները։

Նրանց հեղափոխական լուծումներին անդրադառնալու կարիք չկա։ Ֆուտբոլը սիրում է փաստեր և թվեր։ Փաստ է, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքականում չէ, իսկ 0-ն և 9-ը թվեր են... հատկապես 0-ն, որը այս պարոնների օրոք «Armenia»-ի կողքը հաճախ է գրվում։

ՀՖՖ-ի ստորոտներից գագաթ նրանց բարձրանալը «շռնդալից» էր... նրանք խոստացան ազգային մարզադաշտ, ավելի ուժեղ ազգային հավաքականներ, ազգային ֆուտբոլի զարգացում... փոխարենը հայկական ֆուտբոլին պատուհասեցին ազգային խայտառակություն։ Նրանք իսկույն գծեցին բաժանարար գծեր և հայկական ֆուտբոլային ընտանիքը բաժանեցին երկու մասին՝ ազգային յուրայիններ և նեղ շրջապատի որակումներով՝ «ֆուտբոլին վնաս հասցնողներ, ազգային ֆուտբոլի իմիջի վրա բացասաբար ազդողներ»։

Այս ամենը ուղղակի չէր կարող բացասաբար չազդել բուն հայկական ֆուտբոլի վրա։ Մելիքբեկյան և Նիկողոսյան Արմենների օրոք Հայաստանի երիտասարդական հավաքականը վերածվել է Հայաստանի պարտության հավաքականի։

Ներկայացնում ենք ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության օրոք Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումների արդյունքները. 11 խաղ, 1 հաղթանակ, 10 պարտություն...



Դե իսկ, մեր համաքաղաքացիներին էլ հարկ չկա հիշեցնել, որ Երևանում նոր մարզադաշտ չկա. եթե մեկնարկեր շինարարությունը, նրանք անպայման այդ մասին կիմանային...

ՀՖՖ-ն վայելում է ՀՀ իշխանությունների անվերապահ աջակցությունը. չէ՞ որ նրանք ընկերներ են։ Սակայն ընկերություն անելով՝ հայկական ֆուտբոլ չեն զարգացնում, ընկերություն անելով՝ հայկական ֆուտբոլը բերում, հասցնում են այս ողբալի մակարդակին։ Իզուր չէ ասված՝ ֆուտբոլը պետության հայելին է. այստեղ էլ մեղավոր են բոլորը, բացի ներկաներից։ Դե պարոններ, բացեք յուրայինների կայքերը, կարդացեք ձեզահաճո նյութերը, այնուհետև բացեք փոքր ու միջին մարզադաշտեր և յուրային մարզիչների հետ կրթեք պարտվողների... պարտվողների և իրենցից գոհ մնացողների. քանի որ դուք էլ եք այդպիսին...

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել