copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:38 08-07-2022

Շվեյցարիայի դատարանն արդարացրել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահներ Բլատերին և Պլատինիին  

Շվեյցարական դատարանը արդարացրել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ (Յոզեֆ) Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին, որոնց մեղադրում էին խարդախության, վստահության չարաշահման և անբարեխիղճ մենեջմենթի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Դատախազությունը խնդրել է Բլատերին և Պլատինիին դատապարտել մեկական տարի ութ ամսվա պայմանական ազատազրկման։

Նախկին պաշտոնյաներին ուղղված մեղադրանքները կապված էին երկու միլիոն շվեյցարական ֆրանկի փոխանցման հետ, որը 2011 թվականին Բլատերի հանձնարարությամբ ՖԻՖԱ-ն կատարել էր Պլատինիի հասցեին։

Բլատերը բացատրել է, որ Պլատինիին երկու միլիոն ֆրանկ է փոխանցել «ջենթլմենական համաձայնության» հիման վրա։ Պլատինին ասել է, որ դա այն գումարն է, որը նա վաստակել է 1998-2002 թվականներին՝ լինելով ՖԻՖԱ-ում Բլատերի խորհրդականը։ Նրա խոսքով, կազմակերպությունը չի կարողացել իրեն ժամանակին վճարել ֆինանսական ծանր վիճակի պատճառով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր