copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:54 08-07-2022

Էրդողանի՝ Իրան կատարելիք այցի օրակարգում է նաև «3+3» ձևաչափը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելելու է Իրան: Էրդողանը հանդիպելու է Էբրահիմ Ռաիսիի հետ: Սպասվում է, որ կողմերի միջև թուրք-իրանական հարաբերությունները զագացնելու նպատակով համաձայնագիր կստորագրվի, գրում է ermenihaber-ը:

Նախատեսվում է, որ Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելու են տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համատեղ մեխանիզմներ:

Ըստ կայքի հրապարակման՝ Էրդողանը Իրանում պատրաստվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի, թրաֆիքինգի և անվտանգության հետ կապված այլ հարցեր:

Նշվել է, որ այցի օրակարգում է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջացած էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափը:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում