copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:48 03-05-2023

«Սյունյաց ողջույններ-2». Փաշինյանի` Սյունիք կատարելիք այցի օրը գաղտնի է պահվում

Ըստ մամուլում առկա տեղեկատվության՝ մայիսի վերջին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, այցի օրը, սակայն, գաղտնի է պահվում։

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք օրը չհրապարակելու պատճառը մտավախությունն է, որ «Սյունյաց ողջույններ- 2» կլինի, ասաց․ «Միգուցե, բայց ես համարում եմ ժամանակի վատնում Փաշինյանի և իր հանցախմբից որևէ մեկի գործողության կամ անգործության մեկնաբանությունը։ Ես հրաժարվում եմ մեկնաբանություն տալ, իմ մեկնաբանությունը մեկն է՝ նա դավաճան է։ Իսկ թե ինչու չի գնում Սյունք կամ ինչու է թաքուն գնում ու օր չի ասում, ընդհանրապես զարմանալի չէ, թեև չեմ կարծում, որ ընդունելությունը նախորդ անգամվա նման կլինի։ Նախ՝ գործող համայնքապետները, համոզված եմ, որ նման մոտեցում չեն ցուցաբերի, ապա նաև մարդիկ նման կերպ չեն վարվի։ Ինչ վերաբերում է մարդկանց, ապա կա մի բանաձև․ մեր ազգի 10 տոկոսը հայրենասեր, բանիմաց, իր հող ու ջրին նվիրված մարդիկ են, 10 տոկոսը՝ ամենավերջին դավաճաններն են, մյուս 80 տոկոսը, եթե երկրի ղեկավարն առյուծ է, իրեն առյուծի նման է պահում, եթե դավաճան-շունշանորդի է, իրեն էլ նույնկերպ է պահում։ Հետևաբար, ես մեր ազգին ցանկանում եմ ուժեղ, համարձակ ղեկավար»։

Հարցին, թե արդյոք սյունեցիները հիմա կոտրված են, նա պատասխանեց, որ այդ բառը չէր օգտագործի։

«Միգուցե հուսահատված են, մտածում են իրենց օրվա հացը վաստակելու մասին, միգուցե ահ ու սարսափի մեջ են, որ վաղը ադրբեջանական զինուժը կհասնի Կապան, բայց չէի ասի, որ կոտրված են։ Իհարկե, հասկանում են՝ ում շնորիվ է, որ այսօր երկիրն այդ իրավիճակում է, բայց մի բան է դա հասկանալը, մեկ այլ բան բարձրաձայնելն ու գործողություններ անելը, որը նաև ուղղված կլինի այդ պատուհասներից ազատվելուն»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին