copy image url
Ավելին Արտաքին 3 տարի առաջ - 22:53 07-07-2022

Ջոնսոնը ցանկանում է մնալ Պահպանողականների առաջնորդ, որպեսզի կարողանա հարսանիք անել վարչապետների առանձնատանը. Mirror

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հուլիսի 7-ին հայտարարեց իր հրաժարականի մասին, ցանկանում է մնալ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնակատար՝ մասամբ հարսանեկան մեծ խնջույք կազմակերպելու Չեկերսում՝ բրիտանական վարչապետների ամառային նստավայրում։ Այս մասին գրում է The Mirror թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ջոնսոնը և նրա կինը՝ Քերին, ամուսնացել են 2021 թվականի մայիսին Վեսթմինսթերյան տաճարում տեղի ունեցած գաղտնի արարողության ժամանակ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակին կիրառվող սահմանափակումների պատճառով նրանք ստիպված էին սահմանափակել տոնակատարությանը հրավիրվածների թիվը մինչև 30 հոգի։

Իսկ հուլիսի 30-ին նախատեսված տոնակատարությունը շատ ավելի մեծ կլինի: Ջոնսոնն ու նրա կինը միջոցառմանը հրավիրել են իրենց ընտանիքների անդամներին և ընկերներից շատերին, պարզաբանել են աղբյուրները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից