copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:33 07-07-2022

ԵՊՀ-ում չեն գիտակցում, որ մայր բուհը «հարսանիքի զալ» չէ

Երևանի պետական համալսարանի՝ սեփական դուքյանը լինելու զգացողությունը ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և իրեն ուղեկցող գվարդիայի մոտ օր օրի ավելի է սրանում, վերջիններս արդեն «Գլավլիտի» դեր են իրենց վերապահել, իսկ ԵՊՀ-ում տեղի ունեցող միջոցառումներն էլ ընկալում են որպես իրենց մերձավորների «բանակի քեֆ» կամ «վիպուսկնոյ»։ Բանն այն է, որ այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել է հայազգի գիտնական Նուբար Աֆեյանը, նրան շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

Մեր լրագրողը միջոցառումը լուսաբանելու համար ԵՊՀ էր գնացել։ Միջոցառման ավարտին մեր լրագրողը մոտեցել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ հարցնելու, թե իր կառավարման այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել ԵՊՀ-ն, և ե՞րբ է իր նախընտրական ծրագիրը հանրությանը ներկայացնելու, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե մայր բուհի զարգացման ինչ տեսլական ունի ռեկտորը։ Այսինքն՝ մեր լրագրողը ցանկացել է նրա պաշտոնից անմիջականորեն բխող հարցեր տալ, սակայն ռեկտորը խուսափողական վարք է դրսևորել, փոխարենը նրա թիկնապահի դերն է ստանձնել պրոռեկտորներից մեկը, ըստ ամենայնի՝ «Ռեստարտ» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր սորոսական Միքայել Հովհաննիսյանը․ վերջինս մոտեցել է ու ասել, թե մեր լրատվամիջոցին չեն հրավիրել այդ միջոցառմանը, ուստի լրագրողը պետք է հեռանա։

Պրոռեկտորի մոտ հավանաբար տպավորություն է եղել, թե ԵՊՀ-ն հարսանյաց սրահ է, և լրատվամիջոցն էլ առանց հրավերի գնացել է նրա նշանդրեքը լուսաբանելու՝ չիմանալով, որ պետական հիմնարկները լուսաբանման հրավեր են ուղարկում բոլոր ԶԼՄ-ներին, այլ ոչ թե կոնկրետ ԶԼՄ-ների, կամ հավատարմագրման կարգ են սահմանում ու հավատարմագրում բոլոր դիմողներին։

Մեր հերոսներին, իհարկե, նման ընթացակարգերը խորթ են, որովհետև, դարձյալ կրկնենք, ԵՊՀ-ն ընկալում են որպես իրենց դուքյան, իսկ իրենց պաշտոններն էլ՝ որպես «պապական հաց»։

Ի դեպ, նույն Միքայել Հովհաննիսյանը Արամ Սիմոնյանի հուղարկավորության ժամանակ անմիջապես նրա աճյունի կողքին է նստել ու այնպիսի դեմքով, որ մարդիկ կարծել են, թե նա էլ է հարազատ, ու նրան էլ են ցավակցել՝ չիմանալով, որ Արամ Սիմոնյանի դեմ կազմակերպվող արշավների հեղինակներից մեկն էլ ինքն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի