Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:40 13-03-2023

Ղեկավար պաշտոն զբաղեցնողները չեն գիտակցում իրենց ստանձնած պատասխանատվության ողջ լրջությունը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես հավատում եմ, որ նույնիսկ ամենածանր ճգնաժամերը հաղթահարելի են, եթե կա դրված հստակ նպատակ, եթե կա այդ նպատակին հասնելու միասնական կամք ու համառություն և կան առաջնորդներ, որոնք ամեն գնով ձգտելու են այդ նպատակի իրականացմանը:

Մեր նպատակն ավելի քան պարզ է՝ Արցախի հայկական, անկախ, անվտանգ ու արժանապատիվ ապագան: Արցախում գտնվելով՝ ես տեսնում եմ այդ նպատակի շուրջ ժողովրդի միասնականությունը: 90 օրից ավելի շարունակվող ծանր շրջափակումն ի զորու չէ կոտրել արցախահայության ոգին ու կամքը: Ես բազմիցս եմ ասել, որ այսպիսի ժողովրդի հետ ցանկացած մարտահրավեր հաղթահարելի է, ցանկացած բարդ իրավիճակից կգտնվի լուծման ճանապարհ:

Այսպիսի իրավիճակում չափազանց կարևոր է առաջնորդների դերը։

Իրական առաջնորդների, ոչ թե պարզապես ղեկավար պաշտոն զբաղեցնողների: Պետք են մարդիկ, որոնք ոչ միայն հայտարարում են նպատակին հասնելու սկզբունքների ու արժեքների, պարտադիր պահպանման ենթակա կարմիր գծերի մասին, այլև սեփական օրինակով, տրված խոստմանն ու սկզբունքներին հավատարիմ լինելով դառնում են դրանց երաշխավորը: Այդ առաջնորդները ժողովրդին տանում են համախմբման ճանապարհով, նրանք անհանդուրժող են հավաքական նպատակին հասնելու կանոններն ու սկզբունքները խախտողների նկատմամբ, քանի որ պահը ճակատագրական է:

Եվ հակառակը, շատ վտանգավոր է, երբ ճգնաժամային իրավիճակում ղեկավար պաշտոն զբաղեցնողները չեն գիտակցում իրենց ստանձնած պատասխանատվության ողջ լրջությունը:

Այս ամենը ավելի քան կարևոր է, քանի որ սա կամքի ու համառության, վճռականության ու հավատի պայքար է:

P.S. Ի դեպ, «Մեր սարերը» կենտրոնում հաջորդ շաբաթվանից առաջնորդության թեմայով դասընթացներ կմեկնարկեն:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան