Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:32 07-07-2022

ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, բայց չի փոխարինի նախարարին. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ իր ելույթում ասաց, որ քննարկվում է «Պաշտպանության մասին» օրենքում նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը, որում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները։

«Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի լիազորությունների շրջանակում, ԶՈւ ապահովումների գործընթացում ՊՆ-ին են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների պահեստային տնտեսությունների կառավարման գործառույթները։

«ԶՈւ կարքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը ԶՈւ ԳՇ պետն ի պաշտոնե նախատեսում է որպես ԳՇ պետի առաջին տեղակալ, բայց նա չի հանդիսանալու պաշտպանության նախարարի փոխարինող»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախագծին լիովին կողմ քվեարկեց։

Մանրամասն՝ տեսանյութում։