copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 13-07-2023

Ուկրաինան իր տարածքներից որևէ մեկը չի փոխարինի ցանկացած կարգավիճակի հետ. Զելենսկի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը երբեք չի ծրագրում փոխանակել իր տարածքներից որևէ մեկը որևէ կարգավիճակի հետ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։

Հաղորդվում է, որ Զելենսկին մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, համաձայն որոնց Գերմանիան և ԱՄՆ-ն պնդել են կոմյունիկեում չնշել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կոնկրետ ժամկետներ։ «Վստահ եմ, որ Շոլցի և Բայդենի կողմից դավաճանական դիրքորոշումներ չեն լինի: Բայց, միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ մենք երբեք որևէ կարգավիճակ չենք փոխի մեր տարածքներից որևէ մեկի հետ, նույնիսկ եթե դա մեր մի գյուղ լինի, որտեղ մի պապիկ է ապրում»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան չի զիջի իր տարածքները և երբեք դրանք չի փոխի ցանկացած սառեցված հակամարտության հետ։ Նրա խոսքով՝ դա երբեք տեղի չի ունենա և այս հարցում իր դիրքորոշումը հայտնի գործընկերներին։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը