Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:22 07-07-2022

Ընդունելության քննություններն անցնում են անաղմուկ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացնում է «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նածագծին հավանություն տալու հարցը։

Վարչապետ Փաշինյանը, հավելում անելով Դումանյանի խոսքին, ասաց. «Հայաստանում նկատե՞լ եք, որ ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Պատճառներից մեկն այն է, որ տարկետման ինստիտուտը չկա: Դրանով հետաքրքրությունն էականորեն նվազել է: Մենք նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում էին ոչ թե կրթության նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու նկատառումներով: Մեր աշխատանքի կարեւոր հատված է երկու ֆունդամենտալ խնդիր լուծել. մեկը ընդունելության քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է: Երկրորդը գիտական թեզերի պաշտպանության թեման է, որտեղ էլի ունենք խնդիրներ: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք արված է»,-ասաց նա:

Տեսանյութը՝ քիչ անց։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել