copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:46 04-07-2022

Կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգ կհաստատվի. Արթուր Ասոյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի նիստում քննարկվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն է։

Ասոյանի խոսքով՝ հստակ ամրագրված է, որ պետական մարմիններն իրենց գործառույթները պետք է կատարեն։ Սահմանվում է նաև լիազորող նորմեր կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, ինչպես նաև սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձևի ու տրամադրման կարգի, հաշվառման, հաշվառման կարգի վկայականների և գրանցամատյանի ձևի վերաբերյալ։

«Նախագծով առաջարկվում է համապատասխան օրենքերում սահմանել լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր՝ կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, ինչպես նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերի հաստատման համար»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին