copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:23 02-07-2022

Նավթի գները կբարձրանան մինչև 380 դոլար մեկ բարելի դիմաց, եթե ՌԴ-ն զգալիորեն կրճատի արտահանումը. JPMorgan Chase

JPMorgan Chase & Co-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ բարելի գինը «կարող է թռչել ստրատոսֆերա», եթե Ռուսաստանը պատժամիջոցների ճնշման ներքո որոշի կրճատել արտադրությունը և արտահանումը:

Կանխատեսման հեղինակները, որոնց վկայակոչում է Bloomberg-ը, չեն բացառում, որ Ռուսաստանը, փորձելով սահմանափակել իր նավթային եկամուտները, կարող է կտրուկ կրճատել մատակարարումները։

Համաշխարհային տնտեսության համար, նրանց կարծիքով, դրա հետևանքները կարող են աղետալի լինել։

Եթե ​​Ռուսաստանը նվազեցնի արդյունահանումն օրական 3 մլն բարելով, ըստ JPMorgan Chase & Co-ի՝ Լոնդոնի ICE բորսայում նավթի գները կբարձրանան մինչև 190 դոլար։

Վատագույն սցենարի դեպքում, ըստ JPMorgan Chase-ի, Ռուսաստանը կարող է նվազեցնել օրական արդյունահանումը 5 միլիոն բարելով՝ առանց էական վնաս հասցնելու իր տնտեսությանը։ Շուկայից նման ծավալի նավթի դուրս գալը կհանգեցնի դրա գների բարձրացմանը մինչև 380 դոլար։

Կանխատեսման հեղինակները «շատ հավանական» են համարում սցենարը, երբ Ռուսաստանը կկրճատի արտահանումը «Արևմուտքին զայրացնելու համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը