copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:06 01-07-2022

Ռուբինյան-Քըլըչ. 4-րդ ռաունդ. քննարկվելո՞ւ է Փաշինյանի ակնարկը

Այսօր՝ հուլիսի 1-ին, Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների 4-րդ հանդիպումն է տեղի ունենում: Առաջին անգամ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Մոսկվայում 6 ամիս առաջ։ Հաջորդ 2 հանդիպումները կազմակերպվել են Վիեննայում։ Բանակցությունների օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ։ ՀՀ հատուկ բանագնացը երեկ՝ լրագրողների հետ զրույցում, խոստացավ մանրամասներ հաղորդել Վիեննայից վերադառնալուց հետո։

Չնայած բանակցությունները մեկնարկել են առանց նախապայմանների, սակայն Թուրքիայի կողմից պարբերաբար հնչում են, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ակնարկներ։ Փորձագետները ենթադրում են, որ բանակցություններն ընթանում են Թուրքիայի առաջարկած «3+3» նախագծի շուրջ, որով ՌԴ-ն և Թուրքիան հավակնում են իրենց ազդեցությունը վերահաստատել Հարավային Կովկասում։ Իրանը առաջ է քաշել պայման, որ Սյունիքում «միջանցք» չի բացվելու և ՀՀ-Իրան ցամաքային կապը չի կտրվելու։ Վրաստանը դեմ է «3+3» նախագծին՝ պատճառաբանելով, որ այն սպառնալիք է Վրաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։

Ակնհայտ է, որ թուրք-ռուսական «3+3» նախագիծը հակասում է նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի աշխարհաքաղաքական շահերին։ Դրա համար բանակցություններն ընթանում են Վիեննայում, որ Արևմուտքը կարողանա վերահսկել ընթացքը, աջակցել ՀՀ իշխանությանը, որպեսզի վերջինս չվերավավերացնի 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական եղբայրության ապօրինի պայմանագրերը, չհրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման արդարացի պահանջներից, թույլ չտա, որպեսզի Հարավային Կովկասում վերահաստատվի ռուս-թուրքական ազդեցությունը։

Ենթադրելի է, որ հայ-թուրքական 4-րդ հանդիպմանը քննարկվելու է «միջանցքի» համար պատերազմի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի ակնարկը։ Այսինքն՝ այս հանդիպման արդյունքը դրական կարող է համարվել, եթե ստորագրվի հուշագիր, որով Թուրքիան կպարտավորվի չաջակցել Ադրբեջանին և ՌԴ-ին, եթե վերջիներս 3 ամիս, 3 տարի, թե 30 տարի հետո «միջանցքի» համար պատերազմ սկսեն Հայաստանի դեմ։

Իսկ եթե այս հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեն, որ հաջորդ հանդիպումն անցկացվելու է Մոսկվայում, նշանակում է՝ ՀՀ հատուկ բանագնացը «կոտրվել է»։ Եթե Ռուբինյանը նշի նաև, որ պայմանավորվել են կյանքի կոչել թուրք-ռուսական «3+3» նախագծի որոշ դրույթներ, նշանակում է՝ ՀՀ-ն հրաժարվել է արևմտյան միջնորդությունից և համաձայնել «միջանցք» տրամադրել ռուս-թուրք-ադրբեջանցիներին՝ առանց պատերազմի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը