Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:37 01-07-2022

Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել՝ հայտարարելով «ԱԳՆ-ի կողմից ճնշումների» մասին  

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Թեյա Կատուկիան իր պաշտոնից հրաժարական է տվել. նա գրառում է հրապարակել սոցցանցում, որում նշել է, որ պատճառը Վրաստանի ԱԳՆ-ի կողմից «մշտական» ճնշումներն են։

Թեյա Կատուկիան երկքաղաքացիություն ունի՝ Վրաստանի և Ֆրանսիայի։ Նա դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի օգոստոսից։

Կատուկիան նշել է, որ ԱԳ նախարարին հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 1-ին, այն ուժի մեջ է մտել այսօր, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Իմ հրաժարականի որոշմանը նախորդել է իմ նկատմամբ մշտական ​​ճնշումը ԱԳՆ-ի կողմից՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից։

Հաշվի առնելով, որ ես վերջին 25 տարին անցկացրել եմ Ֆրանսիայում և ունեմ Ֆրանսիայի քաղաքացիություն, չէի կարծում, որ իմ պրոֆեսիոնալ ​​ուղին արտասահմանում և իմ քաղաքական անաչառությունը անընդունելի կլինեն Վրաստանի կառավարության համար»,- մասնավորապես գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել